ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը մեղադրում է ԱՄՆ-ին՝ բանաձևի նախագծի վերաբերյալ «կեղծ պատկեր» ստեղծելու մեջ
ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը մեղադրում է ԱՄՆ-ին՝ ՄԱԿ-ի բանաձևի նախագծի վերաբերյալ «կեղծ պատկեր» ստեղծելու մեջ։
Նրանց կարծիքով, Վաշինգտոնի կողմից առաջարկված բանաձևի նախագիծը «քաղաքականապես մոտիվացված է և միակողմանի»։
Միևնույն ժամանակ, իրանական առաքելությունը զգուշացնում է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին, որ ոչ մի քաղաքական պատրվակ կամ դիվանագիտական ծածկոց չի կարող պաշտպանել նրանց պատասխանատվությունից։
«Այժմ լիովին պարզ է, որ ԱՄՆ-ն փորձում է օգտագործել իր քաղաքականապես մոտիվացված և միակողմանի բանաձևի նախագծի այսպես կոչված համահովանավորների թիվը՝ իր շարունակական անօրինական գործողությունների համար «լայն միջազգային աջակցության» կեղծ պատկեր ստեղծելու և տարածաշրջանում հետագա ռազմական արկածախնդրության համար հող նախապատրաստելու համար։ Եթե ԱՄՆ-ն որևէ նոր սրացում հրահրի, բոլոր համահովանավոր պետությունները Վաշինգտոնի հետ կկիսեն հետևանքների միջազգային պատասխանատվությունը։ Ոչ մի քաղաքական պատրվակ կամ դիվանագիտական ծածկոց չի կարող նրանց ազատել ԱՄՆ ագրեսիան հեշտացնելու և օրինականացնելու պատասխանատվությունից», – ասել է ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից առաջարկված բանաձևը կպահանջի, որ Իրանը դադարեցնի Հորմուզի նեղուցում իր հարձակումները։ Բանաձևը աջակցում են Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները։