ՄԱԿ-ում Իրանի առաքելություն. Մենք վճռականորեն աջակցում ենք Պաղեստինին, բայց ներգրավված չենք պաղեստինյան գործողություններում
ՄԱԿ-ում Իրանի առաքելություն. Մենք վճռականորեն աջակցում ենք Պաղեստինին, բայց ներգրավված չենք պաղեստինյան գործողություններում

Իրանը հերքում է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումներին իր մասնակցությունը։

«Մենք հաստատապես աջակցում ենք Պաղեստինին, թեև մենք ներգրավված չենք պաղեստինյան գործողություններում, քանի որ միայն Պաղեստինն է որոշում կայացնում»,- ասվում է ՄԱԿ-ում Իրանի առաքելության հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Պաղեստինի կողմից ձեռնարկված հաստատուն միջոցները միանգամայն օրինական պաշտպանություն են «յոթ տասնամյակների ճնշող օկուպացիայի և անօրինական Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացված սարսափելի հանցագործությունների դեմ»: