ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան. Հորմուզի նեղուցը պետք է բացվի հնարավորինս շուտ, ամենահրատապ հարցը հրադադարի պահպանումն է
ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան. Հորմուզի նեղուցը պետք է բացվի հնարավորինս շուտ, ամենահրատապ հարցը հրադադարի պահպանումն է

ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Ֆու Ցզոնգը նշում է, որ Հորմուզի նեղուցը պետք է հնարավորինս շուտ բացվի և հրադադարը պետք է պահպանվի։

«Ամենահրատապ հարցը հրադադարի պահպանումն է։ Այն պետք է պահպանվի, և երկու կողմերն էլ պետք է բարի կամքով բանակցեն», – ասել է ՄԱԿ-ում Չինաստանի դեսպանը։

Ֆու Ցզոնի խոսքով՝ Հորմուզի նեղուցի բացումը երկու կողմերի պատասխանատվությունն է։

«Իրանը պետք է վերացնի Հորմուզի նեղուցի սահմանափակումները, իսկ ԱՄՆ-ն՝ ծովային շրջափակումը։ Մենք շատ մտահոգված ենք վերջերս լսածով, որ հրադադարը ժամանակավոր է։ Միջազգային հանրությունը պետք է ակտիվանա և դեմ լինի ռազմական գործողությունների վերսկսմանը», – ասել է Ֆու Ցզոնգը։

Բացի այդ, Դոնալդ Թրամփի Չինաստան կատարելիք այցի վերաբերյալ դեսպանը նշել է, որ եթե նեղուցը փակ մնա այցի ընթացքում, այս հարցը կլինի երկկողմ բանակցությունների օրակարգի գլխավոր թեման։

Ֆու Ցզոնգը նաև հերքել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները Չինաստանի և Իրանի միջև ռազմական համագործակցության մասին։