ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր ավելի քան հինգ միլիոն մարդ լքել է Ուկրաինան

16:42, 20.04.2022

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր ավելի քան հինգ միլիոն մարդ լքել է Ուկրաինան։

Մասնավորապես, ՄԱԿ-ի տվյալներով, փետրվարի 24-ից Ուկրաինայից հեռացել է 5 012 708 մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության 12,1 տոկոսը։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով՝ ուկրաինացիների մեծ մասը տեղափոխվել է Լեհաստան, իսկ ոմանք տեղափոխվել են Հունգարիա, Սլովակիա, Ռումինիա, Մոլդովա, Ռուսաստան և Բելառուս։ Երկրից հեռացածների 90 տոկոսը կանայք և երեխաներ են։

Սակայն, ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների, Ուկրաինայում առնվազն յոթ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տները ռուսական ագրեսիայի պատճառով:

Նմանատիպ