ՄԱԿ-ի ներկայացուցիչ. Գազայում ՄԱԿ-ի գործակալությունը գործնականում այլևս ի վիճակի չէ աշխատել
ՄԱԿ-ի ներկայացուցիչ. Գազայում ՄԱԿ-ի գործակալությունը գործնականում այլևս ի վիճակի չէ աշխատել

Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցիչների՝ կազմակերպությունն այլևս չի կարողանում ապահովել Գազայի հատվածի ապաստարաններում ապրող մինչև 600 հազար մարդու անվտանգությունը։

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Թոմաս Ուայթը նշում է, որ ՄԱԿ-ի հինգ օբյեկտներ ուղղակի հարձակման են ենթարկվել պատերազմի պատճառով, որի հետևանքով զոհվել է 38 մարդ, և մոտ 50 օբյեկտ քիչ թե շատ տուժել են ռազմական գործողություններից։

«Գազայում ՄԱԿ-ի գործակալությունը գործնականում այլևս ի վիճակի չէ աշխատել», – ասում է Թոմաս Ուայթը: