ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը Վրաստանի օկուպացված տարածքների մասին ընդունել է «Համագործակցություն՝ Վրաստանի հետ» բանաձևը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, բանաձևը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին ներկայացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան:
Իր ելույթում նա զրուցել է Վրաստանի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև առկա սերտ համագործակցության մասին: Լաշա Դարսալիան պատվիրակներին տեղեկություն է փոխանցել Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում առկա մարդասիրական ծանր վիճակի առնչությամբ և խոսել Վրաստանի քաղաքացիների սպանության և անօրեն ձերբակալությունների վրդովեցուցիպ միտումների մասին, որի վերջին ողբերգական օրինակը օկուպացված Աբխազիայի տարածքում Վրաստանի քաղաքացի Իրակլի ԿՎարացխելիայի անորոշ հանգամանքներում մահվան փաստն է:
Վրաստանի արտաքին գերատեսչության տեղեկությամբ, վրացական կողմի կողմից նախաձեռնած բանաձևը քննարկելիս, աջակցող հայտարարություններ են արել Ավստրալիայի, Դանիայի, Չեխիայի և Միացյալ Թագավորության պատվիրակությունները և խորհրդի անդամներին կոչ արել աջացկել բանաձևին:
Փաստաթղթում վրդովմունք է հայտնած, տարածաշրջանային և միջազգային մոնիտորինգի մեխանիզմներին հնարավորություն չի տրվում մուտք գործել Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններ: