ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի բանաձևերը ամենագործուն մեխանիզմներից մեկն է. Քեթևան Ցիխելաշվիլի
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի բանաձևերը ամենագործուն մեխանիզմներից մեկն է. Քեթևան Ցիխելաշվիլի

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի բանաձևերը ամեկնակարևոր և գործուն մեխանիզմն է, որ միջազգային համադաշնությունը պարբերաբար պետք է տեղեկացված լինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի մասին, ինչպես նաև անենք քայլեր, որպեսզի մինչև ապաբռնազավթումը տեղում գործարկվեն մարդու իրավունքների միջազգային գործիքները,- այսպես է արձագանքել հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին՝ «Համագործակցություն Վրաստանի հետ» բանաձևին, որը Ժնևում ընդունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը:

Ցիխելաշվիլու խոսքով, կարևոր է, գործընկերները պարզ պատկեր ունենան օկուպացված տարածքում և դրա մերձակայքում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև, մշտապես պահանջված լինի այս տարածքում միջազգային մեխանիզմների մուտքի հարցը, որը Ռուսաստանի դեմ լինելու պատճառով մինչ այժմ չի հաջողվում լուծել:

Դրա հետ մեկտեղ, նախարարի գնահատմամբ, շատ կարևոր էին անօրեն ձերբակալության ժամանակ օկուպացված տարածքում անորոշ հանգամանքներում մահացած Իրակլի Կվարացխելիայի հարցով ՄԱԿ-ի ամբիոնից հնչած հայտարարությունները, որի մասին զրույցը Ժնևում կշարունակվի ապրիլի 2-3-ին:

«Բարդ է չափել այս բանաձևերի արդյունավետությունը այն պայմաններում, երբ օկուպացնող ռեժիմը շարունակում է մարդու իրավունքների խախտումը, սակայն վստահեցնում եմ, այս գործիքների մշտական, պարբերական կիրառումը կենսական նշանակություն ունի ժողովրդի համար, որոնց իրավունքների մասին է այստեղ խոսքը»,- հայտարարել է Ցիխելաշվիլին:

Նրա խոսքով, Ռուսաստանը ազատված չէ մարդու իրավունքների պաշտպանության պարտականությունից և հենց ՄԱԿ-ն է այն ամբիոնը, որը նրան կհիշեցնի այդ մասին:

«Բոլորս պետք է իմանանք, առաջին հերթին, Ռուսաստանը, որ մարդու իրավունքների պաշտպանության պարտականությունը չի բխում որևէ մեկի ցանկությունից: Սա միջազգային իրավունքով ճանաչված պարտականություն է»,- նշել է Քեթևան Ցիխելաշվիլին:

Մարտի 22-ին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը Վրաստանի օկուպացված տարածքների մասին ընդունել է «Համագործակցություն՝ Վրաստանի հետ» բանաձևը: Բանաձևը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին ներկայացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան:

Իր ելույթում նա զրուցել է Վրաստանի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև առկա սերտ համագործակցության մասին: Լաշա Դարսալիան պատվիրակներին տեղեկություն է փոխանցել Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում առկա մարդասիրական ծանր վիճակի առնչությամբ և խոսել Վրաստանի քաղաքացիների սպանության և անօրեն ձերբակալությունների վրդովեցուցիպ միտումների մասին, որի վերջին ողբերգական օրինակը օկուպացված Աբխազիայի տարածքում Վրաստանի քաղաքացի Իրակլի ԿՎարացխելիայի անորոշ հանգամանքներում մահվան փաստն է: