ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը ցնցված է Իսրայելի ֆինանսների նախարարի հայտարարությունից, թե Գազայի հատվածում պատանդների քաղցը կարող է «արդարացված» լինել
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը ցնցված և ապշած է Իսրայելի ֆինանսների նախարարի հայտարարությունից, թե ինքը կարող է «արդարացված» լինել Գազայի ժողովրդին սովամահ անել՝ պատանդներին ազատելու համար:
Հանձնակատարի խոսնակ Ջերեմի Լոուրենսի խոսքով, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը խստագույնս դատապարտում է այս խոսքերը, որոնք նաև ատելություն են հրահրում անմեղ քաղաքացիների նկատմամբ։
ՄԱԿ-ի հանձնակատարի խոսնակի խոսքով՝ խաղաղ բնակչությանը սովամահությունը որպես պատերազմի մեթոդ օգտագործելը ռազմական հանցագործություն է։
«Այս ուղղակի և հրապարակային հայտարարությունը բարձրացնում է այլ զազրելի հանցագործություններ հրահրելու վտանգը։ Նման հայտարարությունները, հատկապես պետական պաշտոնյաների կողմից, պետք է անհապաղ դադարեցվեն, դրանք պետք է հետաքննվեն, իսկ եթե պարզվի, որ դրանք հանցագործություն են, ապա պետք է պատժվեն»,- ասել է Ջերեմի Լոուրենսը։
Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի հայտարարությունը, որը նա արել է այս շաբաթվա սկզբին, քննադատության առարկա է դարձել։ Նրա խոսքով՝ ոչ ոք մեզ թույլ չի տա սովամահ անել երկու միլիոն մարդու, թեկուզ դա արդարացված լինի և ազատենք պատանդներին»։