ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ. Մենք անհանգստացած ենք Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված սահմանափակող օրենքներով, որոնք ավելի են խորացնում արդեն գոյություն ունեցող ռիսկերը

22:30, 03.04.2025

Մենք մտահոգված ենք այս շաբաթ Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված սահմանափակող օրենքներով և կանոնակարգերով, որոնք խեղդում են քաղաքական բազմակարծությունը», – գրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը X սոցիալական ցանցում:

Մենք անհանգստացած ենք Վրաստանի խորհրդարանի կողմից այս շաբաթ ընդունված սահմանափակող օրենքներով և կանոնակարգերով, որոնք խորացնում են խոսքի և հավաքների ազատության, իրավահավասարության և քաղաքացիական տարածքի համար առկա ռիսկերը և խեղդում քաղաքական բազմակարծությունը: Մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին կատարել մարդու իրավունքների պաշտպանության իրենց պարտավորությունները,- հայտնել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակից։

Նմանատիպ