ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նշում է, որ և՛ ՀԱՄԱՍ-ը, և՛ Իսրայելը ռազմական հանցագործություններ են կատարել հոկտեմբերի 7-ին սկսված հակամարտության ընթացքում
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նշում է, որ և՛ ՀԱՄԱՍ-ը, և՛ Իսրայելը ռազմական հանցագործություններ են կատարել հոկտեմբերի 7-ին սկսված հակամարտության ընթացքում։
Այս մասին Վոլկեր Տուրկն ասել է Եգիպտոսի Ռաֆահ սահմանային անցակետում լրագրողների հետ զրույցում։
«Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան զինված խմբավորումների կատարած վայրագությունները նողկալի են և ռազմական հանցագործություն են, ինչպես նաև պատանդ վերցնելը։ Իսրայելի կողմից Պաղեստինի քաղաքացիների կոլեկտիվ պատիժը նույնպես ռազմական հանցագործություն է, ինչպես նաև քաղաքացիների հարկադիր տարհանումը»,- ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը։