ՄԱԿ-ի իրավապաշտպան գործակալության ներկայացուցիչն ասում է, որ իսրայելական հարձակումը Ռաֆահում չի կարող իրականացվել, քանի որ այն կհանգեցնի պաղեստինցիների զանգվածային մահվան

17:15, 08.03.2024

«Ռաֆահ քաղաքում Իսրայելի հարձակումը չի կարող իրականացվել, քանի որ դա կհանգեցնի պաղեստինցիների զանգվածային մահվան»-, ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գործակալության ներկայացուցիչ Ջերեմի Լոուրենսը։

«Եթե Իսրայելը ռազմական հարձակում սկսի Ռաֆահում, որտեղ 1,5 միլիոն մարդ ներքին տեղահանված է ողբալի, անմարդկային պայմաններում, Ռաֆահի վրա ցանկացած ցամաքային հարձակում կբերի զանգվածային զոհերի և կմեծացնի հետագա վայրագությունների վտանգը: Մենք չենք կարող դա թույլ տալ»,- ասել է Ջերեմի Լոուրենսը։

Այնուամենայնիվ, Լոուրենսը նշել է. «Մենք նաև մտավախություն ունենք, որ Իսրայելի կողմից Արևելյան Երուսաղեմ և Ալ-Աքսա մզկիթ մուտքի սահմանափակումները կարող են էլ ավելի սրել լարվածությունը»:

Իսրայելը հայտարարել է, որ դիտարկում է Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ մուտքի հնարավոր սահմանափակումները: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Խան Յունիս քաղաքում առաքելությունն ավարտելուց հետո թիրախը լինելու է Գազայի հատվածի ծայր հարավում գտնվող Ռաֆահ քաղաքը։

Նմանատիպ