ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իդլիբում կողմերին անհապաղ հրադադարի կոչ է անում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը վրդովմունք է հայտնում Իդլիբում իրավիճակի լարվելու պատճառով և կողմերին անհապաղ հրադադարի կոչ անում:
Գլխավոր քարտուղարը նաև մտավախություն ունի, որ ռազմական գործողությունների պատճառով, խաղաղ բնակչությունը վտանգի տակ է:
Սիրիայի ավիացիոն ուժերը, Ռուսաստանի ավիացիայի հետ միասին, Իդլիբի նահանգում հարձակում են իրականացրել Թուրքիայի ռազմական շարասյան վրա: Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության գերատեսչության տեղեկությամբ, դեպքի հետևանքով զոհվել է 34 մարդ, իսկ թուրքական կողմը տեղեկացնում է 22 զոհի մասին:
Միջադեպի պատճառով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է անվտանգության խորհրդի արտակարգ նիստ: