ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Ջո Բայդենի հետ
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ։ Տեղեկությունը տարածում է Զելենսկու գրասենյակը։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Բայդենին և Ամերիկայի Միացյալ Նահանգներին Ուկրաինային աջակցության համար, որը փրկում է ուկրաինացիների կյանքը և օգնում է երկրին պահպանել իր անկախությունը։
Զելենսկին Բայդենին տեղեկացրել է նաև ճակատում տիրող իրավիճակի մասին։
«Վոլոդիմիր Զելենսկին կենտրոնացել է հաղթանակի ծրագրի վրա։ Ղեկավարները պայմանավորվել են քննարկել այս հարցը սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների ժամանակ»,- ասվում է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
Նախագահները մասնակցել են նաև G7-ի և Ուկրաինայի հատուկ հանդիպմանը՝ նվիրված Ուկրաինայի վերականգնմանը։
Հիշեցնենք, որ ավելի քան 30 երկրներ և Եվրամիությունը հռչակագիր են ստորագրել Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման մասին։