ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բանակցությունների հիմնական թեման կլինի Ուկրաինայի հարցը։
«Մենք ներկայումս աշխատում ենք Գլխավոր ասամբլեայի շրջանակներում աշխատանքային հանդիպումների ժամանակացույցի վրա։ Այնտեղ շատ հանդիպումներ կլինեն։ Սա Սերգեյ Լավրովի Գլխավոր ասամբլեային մասնակցելու ստանդարտ առանձնահատկությունն է», – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։
Բարձր մակարդակի ընդհանուր քննարկումը տեղի կունենա Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում սեպտեմբերի 22-26-ը և 28-ը։ Դրան կմասնակցեն պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև արտաքին գործերի նախարարներ։