ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կազմակերպությունում հաստատել է Պաղեստինի լիիրավ անդամակցության վերաբերյալ բանաձևը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կազմակերպությունում հաստատել է Պաղեստինի լիիրավ անդամակցության վերաբերյալ բանաձևը

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է կազմակերպությունում Պաղեստինի լիիրավ անդամակցության վերաբերյալ բանաձևը։

Բանաձևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հարցը։

Նշված բանաձևին կողմ է քվեարկել 143, դեմ՝ ինը, ձեռնպահ՝ 25 անդամ։

«Պաղեստին պետությունը որակավորված է ՄԱԿ-ին անդամակցելու համար»,- ասվում է բանաձևում։

Ինչպես նշել է ԱՄՆ պատվիրակությունը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի մեկնարկից առաջ, եթե բանաձևը հաստատվի և անդամակցության դիմումն ուղարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ԱՄՆ-ը դեռ կօգտվի վետոյի իրավունքից։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչության կարծիքով՝ Պաղեստինի իշխանությունները չեն կարող բավարարել ՄԱԿ-ին անդամակցելու չափանիշները։

Անցյալ ամիս Պաղեստինի ինքնավարությունը կրկին հայտ ներկայացրեց ՄԱԿ-ին անդամակցելու համար, սակայն ԱՄՆ-ը վետո դրեց այդ հայտի վրա: Ավելի ուշ Իսրայելը դրական է գնահատել ԱՄՆ որոշումը, մինչդեռ Պաղեստինի իշխանությունները վետոյի կիրառումը որակել են «անարդար, անբարոյական և չարդարացված»։

2011-ին Պաղեստինի ինքնավարությունը չկարողացավ ճանաչել որպես ՄԱԿ-ի անկախ անդամ, թեև 2012-ին Պաղեստինին շնորհվեց դիտորդի կարգավիճակ ՄԱԿ-ում:

Ընթացակարգային կարգով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված բանաձեւը վերանայվում է Անվտանգության խորհրդի կողմից։