ՄԱԿ-ի բանաձևը վրաց դիվանագիտության ևս մեկ հաջողությունն է և վառ հաստատումը, որ Վրաստանը մշտապես միջազգային համադաշնության քաղաքական օրակարգում է. Դավիթ Զալկալիանի
Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին արձագանքել է, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից Վրաստանի վերաբերյալ ընդունած բանաձևին, որը արտացոլում է բռնազավթված տարածաշրջաններում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակը և ընդգծում է միջազգային մեխանիզմների մուտքի անհրաժեշտությունը: Բանաձևը պարտավորում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, տարին մեկ անգամ ներկայացնի գրավոր և բանավոր զեկույց, բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ:
Նախարարի խոսքով, Վրաստանը արդեն չորրորդ տարին անընդմեջ օգտագործում է մարդու իրավունքների խորհրդի ձևաչափը, երկրի համար այդպիսի կարևոր բանաձև ընդունելու համար:
Ըստ Դավիթ Զալկալիանիի, այն փաստը, որ Վրաստանը ամեն տարի ունի բանաձևի կողմնակիցների դրական, աճող դինամիկա, ցույց է տալիս որ Վրաստանի հարցը գտնվում է ակտիվ օրակարգում:
Ժնևում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 43-րդ նստաշրջանի շրջանակներում, ընդունել է Վրաստանի բռնազավթված տարածքների մասին՝ «համագործակցություն Վրաստանի հետ» բանաձևը: Բանաձևը ընդունվել է 20 կողմ, երկու դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությանը մասնակցելուց ձեռնպահ է մնացել 24 երկիր: Բանաձևում մարդու իրավունքների խորհուրդը վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Փաստաթղթում ճանաչված է Վրաստանի կառավարության ջանքերը, երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հաստատման գործում:
Բանաձևում մարդու իրավունքների խորհուրդը, անհանգստություն է արտահայտել Վրաստանի՝ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում, էթնիկ վրացիների հանդեպ տարբեր տեսակի խտրականության, կյանքի իրավունքի խախտման, բանտարկությունների, ապօրինի կալանավորման, գույքի և առողջության իրավունքի խախտումների, մայրենի լեզվով կրթության սահմանափակման ու կապակցությամբ, ինչը նրանց խոսքոբ խոչընդոտում է միջազգային քննարկումների հետագա աշխատանքին:
Մինչ բանաձևի ընդունումը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել գլխավոր բանավեճը, որի ընթացքում Վրաստանին աջակցող հայտարարություններ են արվել ՝ Բուլղարիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Հունաստանի կողմից: