ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Լիբիայի հակամարտության հարցով ընդունել է բանաձև, որը կոչ է անում հակամարտող կողմերին դադարեցնել կրակը: Փաստաթղթը ներառում է հունվարի 18-ին Բեռլինում տեղի ունեցած համաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունը:
Ռուսաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քվեարկությունից: Խորհրդի մյուս 14 անդամները աջակցել են Մեծ բրիտանիայի կողմից մշակած փաստաթղթին:
Ինչպես հայտարարել է Լիբիայի հարցով միջազգային համաժողովի հյուրընկալ երկրի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար՝ Հայկո Մաասը, բանաձևի ընդունումը մեծ քայլ է լիբիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Նա կոչ է արել լիբիական հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին պաշտպանել զենքի մատակարարման վրա սահմանված արգելքը:
Հունվարի 19-ին, Բեռլինի համաժողովին ձեռք բերված համաձայնագիրը ներառում է 55 կետ և այն ստորագրվել է 16 երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Համաձայնագիրը նախատեսում է Լիբիայում երկարատև հրադարադար և Լիբիային զենք մատակարարելու արգելք:
Ակնկալվում է, որ Բեռլինում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցող նախարարները, Լիբիայի հարցը կքննարկեն նաև փետրվարի 16-ին ՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում: