ՄԱԿ-ի անդամ երկրները համատեղ հայտարարություն են տարածել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մասին ապատեղեկատվություն տարածելու վերաբերյալ
ՄԱԿ-ի անդամ երկրները համատեղ հայտարարություն են տարածել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մասին ապատեղեկատվության տարածման վերաբերյալ։
ԱՄՆ-ի, Ալբանիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Միացյալ Թագավորության կողմից ստորագրված հայտարարության մեջ ասվում է, որ Մոսկվան փորձում է օգտագործել Անվտանգության խորհուրդը ապատեղեկացնելու, քարոզչություն տարածելու և Ուկրաինայի վրա հարձակումն արդարացնելու համար։
«Այս հանդիպումը և այս ստերը ծառայում են միայն մեկ նպատակի՝ խուսափել Ռուսաստանի ընտրած պատերազմի և դրա պատճառած հումանիտար աղետի պատասխանատվությունից։ Ինչպես բոլորդ գիտեք, և մենք պետք է հիշեցնենք հանրությանը, սա Մոսկվան է, որը երկար ժամանակ իրականացնում է կենսաբանական զենքի ծրագիր՝ խախտելով միջազգային իրավունքը, ոչ թե Ուկրաինան: Մոսկվան քիմիական զենքի կիրառման լավ փաստագրված պատմություն ունի և ոչ թե Ուկրաինան։ Եվ հենց Մոսկվան սկսեց այս անիմաստ պատերազմը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ ՄԱԿ-ի անդամ երկրների՝ Ռուսաստանը որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ չարաշահում է իր պարտականություններն ու արտոնությունները։ Նրանց խոսքով, հայտարարությունը ծառայում է ճշմարտությունն ասելուն, Ռուսաստանի վրա պատասխանատվություն դնելուն և ապատեղեկատվության փաստերը բացահայտելուն։