Մահմուդ Աբասը Ջո Բայդենին կոչ է անում միջամտել Գազայի հատվածում դադարեցնել իսրայելական ռազմական գործողությունները
Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է անում միջամտել Գազայի հատվածում դադարեցնել Իսրայելի ռազմական գործողությունը։ Այս մասին Մահմուդ Աբասը հայտարարել է իր ուղերձում։ Նա Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է պաղեստինցիների ցեղասպանություն։
«Այսօր ես դիմում եմ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, ով հատուկ պատասխանատվություն է կրում իր միջազգային դիրքի և Իսրայելի օկուպացիոն իշխանությունների վրա նշանակալի ազդեցության պատճառով, անհապաղ միջամտել՝ դադարեցնելու այս ագրեսիան։ Նախագահ Բայդեն, ես կոչ եմ անում ձեզ ձեր բոլոր պաշտոնական և մարդկային կարողություններով դադարեցնել այս մարդասիրական աղետը, անմեղ մարդկանց դեմ ուղղված այս ցեղասպանությունը: Պատմությունը ոչ մեկին չի արդարացնի այս հանցագործությունների համար։ Ես ձեզ կոչ եմ անում օգնել Գազայում շրջափակված մեր ժողովրդին։ Պատերազմը պետք է անհապաղ ավարտվի. Ինչպե՞ս կարող է այս ցեղասպանությունը ինքնապաշտպանություն լինել»,- ասել է Մահմուդ Աբասը։