80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռեժիսոր և դերասան Գոգի Քավթարաձեն:
Ընտանիքի անդամները Վրաստանի առաջի հետ զրույցում հաստատել են այդ լուրը:
Գոգի Քավթարաձեն 1963–1969 և 1972–1976 թվականներին եղել է Ռուսթավելի թատրոնի դերասան, ռեժիսոր: 1969-1972 թվականներին եղել է Բաթումիի թատրոնի գլխավոր ռեժիսորը, իսկ 1974-1976 թվականներին ՝ թատերական ինստիտուտի մանկավարժ: 1976–1982 թվականներին Քութաիսիի թատրոնի ռեժիսորն էր, գիտական ղեկավաը: 1982-1992 թվականներին Սոխումի թատրոնի ռեժիսորը, գեղարվեստական ղեկավարը, 1992-1999 թվականներին Ալեքսանդր Գրիբոեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար: 1999-2004 թվականներին եղել է Ռուսթավիի թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 1990-1991 թվականներին եղել է Վրաստանի առաջին գումարման գերագույն խորհրդի անդամ, ստորագրել է Վրաստանի պետական անկախության վերականգնման ակտը: 2012-2016 թվականներին եղել է Վրաստանի 8-րդ գումարման խորհրդարանի անդամ:
Նա բեմադրել է շուրջ 90 պիես, նկարահանվել է 25 ֆիլմում, եղել է Վրաստանի կինեմատոգրաֆիստների ստեղծագործական միության անդամ, Վրաստանի պետական մրցանակի դափնեկիր, Կոտե Մարջանիշվիլիի մրցանակի դափնեկիր և Պատվո շքանշանի ասպետ: