Մահացել է գործարար և քաղաքական գործիչ Գոգի Թոփաձեն
84 տարեկանում մահացել է գործարար և քաղաքական գործիչ Գոգի Թոփաձեն։ Այս տեղեկությունը հաստատում են Թոփաձեի հարազատները։
Գոգի Թոփաձեն 1957 թվականին ավարտել է Թբիլիսիի թիվ 51 միջնակարգ դպրոցը և ուսումը շարունակել Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտի սննդի և քիմիական արդյունաբերության ֆակուլտետում։ 1962 թվականին ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Սննդի և արդյունաբերության Գիտահետազոտական ինստիտուտում որպես գիտաշխատող։ 1970-1975 թվականներին աշխատել է Թբիլիսիի օճառի գործարանի տնօրեն։ 1975 – 1986 թվականներին եղել է Թբիլուդի արդյունաբերական ասոցիացիայի գլխավոր տնօրենը։ 1986 թվականից աշխատել է կառուցվող Լիլո գարեջրի գործարանի տնօրեն։ 1994 թվականին հիմնադրել է «Ղազբեգի» գարեջրի ընկերությունը։
1999-2005 թվականներին եղել է «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» քաղաքական շարժման նախագահը։ 1999-2004 թվականներին եղել է Վրաստանի 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր՝ կուսակցական ցուցակով, ընտրական դաշինքի՝ «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը», «Արդյունաբերականներ» խմբակցության նախագահը։ 2004-2008 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի 6-րդ գումարման պատգամավոր կուսակցական ցուցակով, ընտրական դաշինքով՝ «Աջ ընդդիմություն, արդյունաբերողներ, նորեր»։
2005 թվականին Թոփաձեն ընտրվել է Եվրոպական առևտրի պալատի նախագահ։ 2005 թվականին Թոփաձեն առաջին վրացի գործարարն էր, ով արժանացավ Մեցենատի ոսկե մեդալի։
2010 թվականի մայիսի 30-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Գիորգի (Գոգի) Թոփաձեն առաջադրվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում։ 2012-2016 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի 8-րդ գումարման պատգամավոր կուսակցական ցուցակով, ընտրական դաշինքով՝ «Բիձինա Իվանիշվիլի – Վրացական երազանք»։