Մահացել է վրացական ձյուդոյի լեգենդ, օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր Դավիթ Խախալեիշվիլին:
Նա առաջին վրացի ձյուդոիստն է, ով Օլիմպիական խաղերում հաղթել է Վրաստանի դրոշի ներքո (1992):
Դավիթ Խախալեիշվիլին սրտի հետ կապված խնդիրներ ուներ: Նա վերջերս վիրահատվել էր Մինսկում, բայց նրա վիրահատությունը չկարողացավ տալ ցանկալի արդյունքը և բժիշկները չկարողացան փրկել նրան: