65 տարեկան հասակում կյանքից հեռացել է կինոյի և թատրոնի դերասան, Մամուկա Լորիան: Այս մասին տեղեկատվությունը հաստատում են Ռուսթավելիի թատրոնում:
Մամուկա Լորիան ավարտել է Շոթա Ռուսթավելիի անվան թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, իսկ 1985 թվականից Շոթա Ռուսթավելու անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան էր:
Մամուկա Լորիան շատ դերեր է խաղացել Ռուսթավելի թատրոնի բեմում: Նկարահանվել է կինոնկարներում և սերիալներում: Նա ստացել է Ռուսթավիի միջազգային թատերական փառատոնի մրցանակ՝ «Ոսկե դիմակ», «Մակբեթ» ներկայացման համար: