Բարաթաշվիլու փողոցում շենքի ֆասադից ապակին ընկնելու հետևանքով տուժած դեռահասներից մեկը մահացել է: Այս մասին տեղեկությունն Առաջին ալիքին հաստատեցին Ինգորողվայի կլինիկայում:
Դեռահասին ծանր վիճակով տեղափոխել էին հիվանդանոց:
«Տուժածին էմերջենսի բաժանմունք բերեցին փաստացի ծայրահեղ ծանր վիճակում, կյանքին անհամատեղելի վնասվածքով: Ընդունելուց հետո անհապաղ մտցրել եք վիրահատարան: Չէին կարողանում սկսել վիրահատությունը, քանի որ երեխայի սրտի աշխատանքը կանգ էր առել: Մի քանի անգամ կարողացանք վերականգնել սրտի զարկերը, սակայն կրկին կանգ առավ: Տուժածը փաստորեն մահացավ վնասվածքային շոկից և կյանքին անհամատեղելի վնասվածներից»,- հայտարարել է բժիշկ Գիորգի Խարչիլավան:
Բարաթաշվիլու փողոցից վեց աշակերտի տեղափոխել էին կլինիկաներ, նրանցից երեքին Ինգորողվայի կլինիկա, իսկ մնացածին՝ «Ամտել հոսպիտալ»:
Դեպքը տեղի է ունեցել այսօր, Բարաթաշվիլու փողոցում: Շենքի ֆասադից ապակին ընկել է անչափահասաների վրա: