95 տարեկանում մահացել է ակադեմիկոս Մարիկա Լորթքիփանիձեն:
Տեղեկությունն այս մասին Առաջին ալիքին հաստատել են Լորթքիփանիձեի ընտանիքի անդամները:
Մարիկա Լուրթքիփանիձեն ծնվել է 1922 թվականի օգոստոսի 28-ին, Բաթումիում: 1943 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
Հրապարակել է ավելի քան 100 գիտական աշխատություն, այդ թվում 10 գիրք: Ռուսերեն է թարգմանել վրաց պատմության գրքեր: