Մահացել է Աջարիայի հեռուստատեսության և ռադիոյի աշխատակից, լրագրող Լոլա Թումասյանը
Մահացել է Հանրային հեռարձակողի Աջարիայի հեռուստատեսության և ռադիոյի աշխատակից, լրագրող Լոլա Թումասյանը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում նա պայքարում էր ծանր հիվանդության դեմ։
Լոլա Թումասյանը 2019 թվականից աշխատում է «Աջարիայի հեռուստատեսության» լրատվական ծառայությունում։ Հանրային հեռարձակողի Աջարիայի հեռուստատեսությունը և ռադիոն խորը ցավ է հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ և իր ցավակցությունը հայտնում մահացածի ընտանիքին և հարազատներին։
Առաջին ալիքը ցավակցում է Լոլա Թումասյանի ընտանիքին և գործընկերներին։