Մահացել է 27-ամյա բուժքույրը, որի վիճակը երեկ բարդացել էր պատվաստվելուց հետո
27-ամյա բուժքույրը, որի վիճակը երեկ բարդացել էր պատվաստվելուց հետո, մահացավ:
Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Առաջին համալսարանային կլինիկայում:
Նախօրեին «Աստրազենեկա» պատվաստանյութը ստանալուց հետո Ախալցխայի կլինիկայում 27-ամյա բուժքրոջ մոտ անաֆիլակտիկ ցնցում է ախտորոշվել: Երեկ բուժքույրը տեղափոխվել է Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկա, որը ղեկավարում է Լևան Ռատիանին:
Բժիշկները հայտարարում էին, որը նրա վիճակը ծայրահեղ ծանր էր: