«Մագթիկոմ» ընկերությունը խարդախության կապակցությամբ զգուշացնում է բաժանորդներին
«Մագթիկոմ» ընկերությունը բաժանորդների ուշադրության համար տարածում է հայտարարություն:
Ընկերության հայտարարության համաձայն, առավոտից գրանցվում են բաց թողած զանգեր միջազգային համարներից, հիմնականում Եվթոպիայից, որի կոդը սկսվում է ՝ 002519-ով:
Ընկերությունը բաժանորդներին հորդորում է չզանգահարել նշված համարներին, քանի որ զանգի դեպքում նրանց հաշիվներից կհանվի գումար:
«Մի զանգահարեք նշված համարներով, սա խարդախության փորձ է, համարը միջազգային ուղղության է, իսկ զանգահարելու դեպքում ձեր հաշվից կհանվի գումար:
Համարներն արդեն արգելափակված են, սակայն ապագայի համար խորհուրդ ենք տալիս, եթե դրսից զանգ չեք սպասում, խուսափեք որևէ միջազգային օտար համարին զանգահարելուց, որպեսզի չտուժեք»,- ասված է հայտարարության մեջ: