ՄԱԷԳ-ի տվյալներով՝ Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա հարվածներից հետո օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել
ՄԱԷԳ-ի տվյալներով՝ Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա հարվածներից հետո օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել։ Այս մասին ասվում է գործակալության կողմից X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
«Իրանում երեք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Ֆորդոյի վրա հարվածներից հետո ՄԱԷԳ-ն կարող է հաստատել, որ այս պահին օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի նկատվել։ ՄԱԷԳ-ն կտրամադրի իրավիճակի հետագա գնահատական, երբ ավելի շատ տեղեկություններ հասանելի դառնան», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Այսօր Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում: Հարվածները հասցվել են B-2 ռմբակոծիչներից նետված GBU-57 բունկերները պայթեցնող ռումբերով և սուզանավերից արձակված Tomahawk թևավոր հրթիռներով: