Մադագասկարի խորհրդարանը քվեարկել է նախագահի իմպիչմենտի օգտին
Մադագասկարի խորհրդարանը քվեարկել է նախագահի իմպիչմենտի օգտին

Մադագասկարի նախագահ Անդրի Ռաջոելինան լուծարեց երկրի խորհրդարանը, երկրի Ազգային ժողովը 130 ձայնով քվեարկեց նախագահի իմպիչմենտի օգտին։

BBC-ի տվյալներով՝ երկրի էլիտար ռազմական ստորաբաժանումները նույնպես հայտարարել են, որ զավթել են իշխանությունը և անհնազանդ են նախագահին։ Գնդապետ Մայքլ Ռանդրիանիրինը հայտարարել է, որ երկրում այժմ կձևավորվի բանակի, ժանդարմերիայի և ազգային ոստիկանության սպաների կոմիտե, իսկ ավելի ուշ իշխանությունը կստանձնի քաղաքացիական կառավարությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին՝ լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին, Մադագասկարի նախագահը լքեց երկիրը։ Խորհրդարանում ընդդիմության առաջնորդ Սիտենի Ռանդրիանիսոլոնիյկոն նշել է, որ նախագահ Անդրի Ռաջոելինան լքել է երկիրը, այն բանից հետո, երբ բանակային ստորաբաժանումները միացել են ցուցարարներին։

Մադագասկարում ջրի և էլեկտրաէներգիայի պակասի պատճառով ցույցերը սկսվել են սեպտեմբերի 25-ին և այդ ժամանակվանից վերածվել են հակակառավարական բողոքի ցույցերի։ ՄԱԿ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 25-ից ի վեր ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ։