ՆԳՆ-ը պատանդ պահելու մեղադրանքով ձերբակալել է չորս մարդու:
Նախարարության լրատվությամբ, ՆԳՆ-ի կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցանքի դեմ պայքարի գլխավոր վարչության և Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, գլխավոր դատախազության հետ համագործակցելով համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալել են տարբեր ժամանակներում դատապարտված անձանց:
Հետաքննության լրատվությամբ նշված անձինք նոյեմբերի 22-ին, Թբիլիսիում՝ մետրոկայան Ախմետելիի տարածքից առևանգել են 1984 թ. ծնված քաղաքացու, որից հետո նրա ընտանիքի անդամներից պահանջել են 7000 լարի փրկագին:
Իրավապահներին հանցագործներին ձերբակալել հաջողվել է Մցխեթայում, բենզալցակայաններից մեկում:
Պանդանդության մեջ գտնվող անձը անվնաս ազատվել է:
Քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով:
Գոյություն ունեցող լրատվությամբ Մցխեթայում բենզալցակայաններից մեկի մոտ ձերբակալվել է մի քանի անձ:
Ինչպես դեպքի վայրից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը տեղում աշխատում են հետաքննչական ծառայության աշխատակիցները:
Ինչպես լրագրողներին հայտնել են բենզալցակայանի աշխատակիցները, ոստիկանները ձերբակալել են անձանց և տեղափոխել բաժանմունք:
Այլ մանրամասներ այս պահին անհայտ են: