Մշակութային ժառանգություն ներկայացնող հուշարձանները վերանորոգելու են բիզնես սեկտորի ներկայացուցիչները
Մշակութային ժառանգություն ներկայացնող հուշարձանների վերանորոգման գործընթացին ներգրավվում են բիզնես սեկտորի ներկայացուցիչները:
Եռամյա նախագծի շրջանակներում՝ Փիտարեթիի մենաստանի, Բոլնիսի Սիոնի, Սամշվիլդի քաղաքատեղիի, Նիկործմինդայի, Ալավերդիի և Շուամթայի մենաստանների վերանորոգման աշխատանքները ֆինանսավորելու է «Ար Էմ Ջի» ընկերությունը:
Այս հարցով արդեն ստորագրվել է պայմանագիրը: Կողմերը մշակելու են նաև ազգային նշանակություն ունեցող մշակութային ժառանգության հուշարձանների պաշտպանության և նրանց վերանորոգման համատեղ ծրագիր:
Հեղինակ -
Edgar Barsegyan