Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հետազուզումը հայտարարվել է երեք հոդվածով: Նրան որոնում են ազգային ոստիկանությունը և անվտանգության ծառայությունները:
Ինչպես «թվիթերի» էջում գրել է ՈՒկրաինայի գլխավոր դատախազության մամլո խոսնակ Լարիսա Սարգանը հետազուզումը պաշտոնապես հայտարարվել է:
«Միխեիլ Սաակաշվիլին հետախուզման մեջ է, նա մեղադրվում է մի քանի հոդվածով»,- գրել է Սարգանը:
Հիշեցնենք, երեկ ՈՒկրաինայի ռադայում խոսքով ելույթ ունենալուց հետո գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, որ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին տրվում է 24 ժամ իրավապահ մարմիններին հանձնվելու համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan