Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է նախնական ձերբակալության մեկուսարանում. Յուրի Լուցենկո
Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է նախնական ձերբակալության մեկուսարանում. Յուրի Լուցենկո

ՈՒկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հաստատել է Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության փաստը:

«Հետախուզում հայտարարելուց հետո ազգային ոստիկանության աշխատակիցները հայտնաբերեցին Միխեիլ Սաակաշվիլիին Կիևի Օտրադնայա փողոցում և ձերբակալեցին նրան: Նա այս պահին գտնվում է նախնական ձերբակալության մեկուսարանում: Ընթանում են հետաքննչական գործողություններ և մոտակա ժամերին դիմելու ենք դատարանին խափանման միջոց սահմանելու նպատակով»,- ֆեյսբուքյան էջում գրել է Լուցենկոն:

 

Հիշեցնենք, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մի քանի օր առաջ ձերբակալել էին իր տանը, սակայն կողմնակիցների աջակցությամբ նրան հաջողվեց դուրս գալ ոստիկանական մեքենայից, որից հետո հարյուրավոր աջակիցների հետ միասին միացավ  ՈՒկրաինայի ռադայի մոտ վրանների քաղաքում ապրող ցուցարարներին: