Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ խափանման միջոց սահմանելու կապակցությամբ ՈՒկրաինական դատարանը քննարկելու է հավանաբար այսօրվա նիստին
Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ խափանման միջոց սահմանելու կապակցությամբ ՈՒկրաինական դատարանը քննարկելու է հավանաբար այսօրվա նիստին:
Փաստաբանը գտնում է, որ Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը տեղի է ունենալու Կիևի Պեչորսկի շրջանային դատարանում, քանզի գործը վարում է գլխավոր դատախազությունը: Դատավարության ստույգ ժամկետը անհայտ է:
ՈՒկրաինայի գլխավոր դատախազության մամլո խոսնակ Լարիսա Սարգանի լրատվությամբ, դատախազությունը պահանջում է որպես խափանման միջոց Սաակաշվիլիին սահմանվի տնային կալանք:
Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիի պաշտպանին, ապա նա պահանջելու է դատարանի դահլիճից իր պաշտպանյալի անհապաղ ազատում: Փաստաբանը չի բացառել նաև, որ հնարավոր է նրան դատարանից ազատեն պատգամավորների երաշխիքով:
«Դատական նիստից հետո նրան կամ կազատեն, կամ դուրս կթողեն պատգամավորների երաշխիքով, կամ գրավով կամ էլ կթողեն բանտարկության մեջ: Մենք հասկանում ենք մամուլի ներկայացուցիչներին, երբ դատախազությունը խոսում է տնային կալանքի մասին, մենք չենք տեսել, ոչ մի փաստաթուղթ, որտեղ խոսվում է դրա մասին: Համապատասխանաբար պատրաստ ենք ցանկացած սցենարի համար»,- նշել է Սաակաշվիլիի փաստաբանը:
Փաստաբանի խոսքերով իր ձեռքում կան փաստեր, որի համաձայն Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալելու և նրա բնակարանը խուզարկելու ժամանակ խախտվել է օրենքը:
Հեղինակ -
Edgar Barsegyan