Միխեիլ Սաակաշվիլիին սպառնում է 3-ից 5 տարով ազատազրկում
Միխեիլ Սաակաշվիլիին սպառնում է 3-ից 5 տարով ազատազրկում

Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվել է ՈՒկրաինայի քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի առաջին մասով, որը նշանակում է՝ հանցավոր խմբավորումներին աջակցություն  և նրանց հանցավոր գործողությունները թաքցնել,- այս մասին ասված է ՈՒկրաինայի անվտանգության ծառայության կայք էջում հրապարակված հայտարարության մեջ:

«2017 թ. դեկտեմբերի 5-ին ՈՒկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները, ՈՒկրաինայի գլխավոր դատախազության հետ համատեղ, ՔՕ 256-րդ հոդվածի առաջին մասի համաձայն կիևում իր բնակության վայրում ձերբակալվել է քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին»,-ասված է ՈՒկրաինայի անվտանգության ծառայության հայտարարությունում:

Նշված հոդվածը նախատեսում է 3-ից 5 տարով ազատազրկում: