Մենք նույնպես բազմաթիվ հարցեր ունենք հատուկ գործողության կապակցությամբ և պատրաստ ենք օգնել Վրաստանին. Յան Կելի
Հակաահաբեկչական հատուկ գործողության հետաքննության գործընթացին ներգրավվել են FBI-ի փորձագետները,-այս մասին հայտարարություն է արել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը:
Յան Կելիի խոսքերով Միացյալ Նահանգները պատրաստ են Վրաստանին տրամադրել ցանկացած տիպի օգնություն:
«Մենք առաջարկել ենք իշխանություններին տեխնիկական բնույթի օգնություն: Մենք գործ ունենք միջազգային ահաբեկչության հետ և դա հարց է, որը վերաբերում է բոլորիս: Վրաստանը մեր գործընկերն է և իհարկ է մենք կցուցաբերենք ցանկացած օգնություն»,-նշել է Կելին:
Հարցին, թե որն է ահաբեկչության դեմ պայքարում հիմնական մարտահրավերը Կելին պատասխանել է.
«Գնում եմ, որ հիմնական մարտահրավերը լրատվությունն է: Շատ կարևոր է, որ միմյանց փոխանակում ենք լրատվություն և գործում ենք համատեղ, որի շնորհիվ մեզ կհաջողվի խուսափել սպառնալիքներից, օրինակ այնպիսի սպառնալիքից, որը մենք տեսանք Եգիպտոսում: ՈՒրախ եմ, որ անվտանգության ոլորտում մեր երկրների միջև համագործակցությունը գնալով խորանում է»,- ասել է Կելին:
Իսկ ինչ վերաբերում է հարցին հատուկ գործողության ժամանակ լիկվիդացված անձանց վերաբերյալ, դեսպանը նշել է.
«Մենք նույնպես ունենք բազմաթիվ հարցեր, գնում եմ, որ նման հարցեր ունեն նաև իշխանությունում: Առաջին հերթին հարկավոր է համոզվել արդյոք լիկվիդացվածներից մեկը Ահմեդ Չատաևն է»,- ասել է դեսպանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan