Լյուքսեմբուրգում հայտարարում են, որ նախատեսում են ճանաչել Պաղեստին պետությունը
Լյուքսեմբուրգը նախատեսում է ճանաչել Պաղեստին պետությունը։ Այս մասին խորհրդարանական հանձնաժողովին հայտնել են վարչապետ Լյուկ Ֆրիդենը և արտաքին գործերի նախարար Քսավիե Բատելը։
Տեղական լրատվամիջոցներին հղում անելով «Politico» հրատարակության հաղորդմամբ՝ Լյուքսեմբուրգը նախատեսում է վերջնական որոշում կայացնել այս ամսվա վերջին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ Լյուքսեմբուրգը այս քայլը կանի մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի և Բելգիայի հետ համաձայնեցված, որոնք նախատեսում են Ասամբլեայում հայտարարել Պաղեստին պետությունը ճանաչելու մասին։
Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն քննարկում է Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Նա ասել է, որ ԵՄ-ն բանակցություններ կվարի Իսրայելի հետ ասոցացման համաձայնագրի մասնակի կասեցման և մի քանի իսրայելցի նախարարների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։