Լյուիս Համիլթոնը հաղթել է Պորտուգալիայի գրան-պրին և տապալել Շումախերի ռեկորդը
Աշխարհի վեցակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը համոզիչ ոճով հաղթեց Պորտուգալիայի գրան պրին, որով ձեռք բերեց այս սեզոնում 8-րդ և կարիերայում 92-րդ հաղթանակը: Հաղթանակների քանակով, բրիտանացին Ֆորմուլա 1-ի պատմության մեջ զբաղեցրեց առաջին տեղը:
Փոքր անձրևի պատճառով մրցավազքի սկիզբը ստացվեց խառնաշփոթ և Համիլթոնը հայտնվեց երրորդ տեղում, իսկ Կառլոս Սայինսը հանկարծ հայտնվեց առաջին տեղում: Սակայն դրանից հետո ուղու վրա իրավիճակը կայունացավ: Սայինսը սկսեց մեկը մյուսի հետևից կորցնել դիրքերը, որի արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց Վալտեր Բոտասը: Ֆինացին առաջին տեղը պահպանեց մինչև 20-րդ շրջանը, այնուամենայնիվ, Հեմիլթոնին հաջողվեց մոտենալ նրան և առանց որևէ խնդրի առաջ անցնել: Դրանով ավարտվեց առաջնորդության համար պայքարը: Յուրաքանչյուր հաջորդ շրջանում Հեմիլթոնը ավելացնում էր իր առավելությունը ՝ հասցնելով 25 վայրկյանի:
Իր կարիերայի 92-րդ հաղթանակով Համիլթոնը գերազանցեց Միխայել Շումախերի սահմանած ռեկորդը, որն ուժի մեջ էր 14 տարվա ընթացքում: Այժմ «Մերսեդեսի» բրիտանացի արշավորդը Ֆորմուլա 1-ի պատմության մեջ առաջինն է հաղթանակների թվով:
Բոտասը եզրագիծը հատեց երկրորդը և ընդհանուր հաշվարկում էլ ավելի հետ մնաց Համիլթոնից: Լյուիսը 77 միավորով գլխավորում է առաջնությունը և մոտենում է իր կարիերայի յոթերրորդ չեմպիոնությանը:
Երրորդ տեղում Մաքս Ֆերստապենն էր, որից հետո միավորների գոտի են մտել նաև՝ Շառլ Լեկլերկը, Պիեր Գասլին, Կառլոս Սայինսը, Սերխիո Պերեսը, Էստեբան Օկոնը, Դանիել Ռիկարդոն և Սեբաստիան Ֆետելը:
Ֆորմուլա 1-ը մեկ շաբաթից կվերադառնա «Իմոլա», որտեղ կանցկացվի Էմիլի-Ռոմանի գրան պրին: