Լվովում հարձակման հետևանքով սպանվել է Գերագույն Ռադայի նախկին խոսնակ Անդրեյ Պարուբը
Լվովում հարձակման հետևանքով սպանվել է Գերագույն Ռադայի նախկին խոսնակ Անդրեյ Պարուբը

Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկությամբ՝ Լվովում կատարված հարձակման արդյունքում սպանվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբին։

Իրավապահները հայտնել են, որ այսօր կեսօրին ոստիկանություն հաղորդում է ստացվել քաղաքի Սիխովի շրջանում արձակված կրակոցների վերաբերյալ։ Նրանց տեղեկություններով՝ ստացած վնասվածքներից տուժածը տեղում մահացել է։

Ոստիկանությունը նշել է, որ խոսքը վերաբերում է հայտնի «հասարակական և քաղաքական գործչին, ծնված 1971 թվականին»։

«Իրավապահները ձեռնարկում են բոլոր միջոցները հարձակման և հարձակվողի գտնվելու վայրի պարզելու համար։ Բոլոր մանրամասները կբացահայտվեն այն չափով և այնպես, ինչպես նախատեսված է քրեական դատավարության օրենսդրությամբ», – ասված է հայտարարության մեջ։

Անդրեյ Պարուբիի մահը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա իր ցավակցությունն է հայտնել Պարուբիի ընտանիքին և մտերիմներին։

«Հետաքննությանը ներգրավված են բոլոր անհրաժեշտ ուժերն ու միջոցները», – գրել է Զելենսկին սոցիալական ցանցում։