Լվովում ավարտվել են Վլադիմիր Զելենսկու, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Անտոնիո Գուտիերեշի հանդիպումները

21:16, 18.08.2022

Ուկրաինայի Լվով քաղաքում ավարտվել են Վլադիմիր Զելենսկու, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Անտոնիո Գուտիերեշի երկկողմ և եռակողմ հանդիպումները։

Հանդիպման ավարտին տեղի ունեցած համատեղ համաժողովում Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ «եռակողմ հանդիպման հիմնական նպատակն էր գտնել ճանապարհ, որը կավարտի պատերազմը»։

Էրդողանը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Էրդողանն ու Զելենսկին քննարկել են «Հացահատիկի նախաձեռնությունը», Զապոռոժյեի ատոմակայանը և պաշտպանական հարաբերությունների հարցեր։ Ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր՝ կապված Ուկրաինայի հետպատերազմյան ենթակառուցվածքների վերականգնմանը Թուրքիայի մասնակցության հետ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Ռուսաստանի կողմից «միջուկային շանտաժը»։ Վլադիմիր Զելենսկին դիմել է գլխավոր քարտուղարին՝ խնդրելով ապահովել Զապոռոժյեի ատոմակայանում անվտանգությունը։ Անտոնիո Գուտիերեսը կարծում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը պետք է մտնի Զապոռոժյեի կայան։ Կողմերը քննարկել են նաև հացահատիկի արտահանման հարցը և դրա ուղղությունները։

Նմանատիպ