Ֆրանսիայի Լուվրի թանգարանում տեղի ունեցած կողոպուտի երկու կասկածյալ ձերբակալվել է։ Այս մասին գրում է BBC-ն։
Կասկածյալներից մեկը ձերբակալվել է Շառլ դը Գոլի օդանավակայանում, նա պատրաստվում էր նստել ինքնաթիռ, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները նրան տարել են։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի առավոտյան Լուվրի թանգարանում տեղի է ունեցել կողոպուտ։ Մի քանի դիմակավորված անձինք գողացել են զարդեր Նապոլեոնյան հավաքածուից։
Զարդերի արժեքը մինչև 88 միլիոն եվրո էր։