Լուսանկարիչների գործով արդարեցվածները փոխհատուցման պահանջով դիմելու են դատարանին
2011 թվականի մայիսի 26-ի իրադարձությունները լուսաբանելու կապակցությամբ այսպես կոչված լուսանկարիչների գործով ձերբակալվածներ ՝ Իրակլի Գեդենիձեն, Նաթիա Գեդենիձեն, Զուրաբ Քուրցիկիձեն և Գիորգի Աբդալաձեն անօրեն բանտարկության և գործնական րեպուտացիայի խախտման պատճառով, վնասի փոխհատուցման պահանջով, հայց են մտցնելու Թբիլիսիի քաղաքային դատարան:
Ինչպես հայտարարել է նրանց փաստաբան, Ամիրան Գիգուաշվիլին, այն բանից հետո ինչ «երազանքի» իշխանության պայմաններում դատախազությունը անձամբ դիմել է դատարանին և պահանջել վերացնել 2011 թվականի հունիսի 22-ի վճիռը, նշված գործով անօրեն ձերբակալվածների մոտ առաջացել է Վրաստանի սահմանադրությամբ և քրեական օրենսգրքով նախատեսված օրինավոր իրավունք, պահանջել պետությունից անօրեն բանտարկության համար փոխհատուցում:
«Իհարկ է շատ ճիշտ քայլ էր դատախազության կողմից, երբ 2016 թվականին անձամբ դիմեցին դատարանին և պահանջեցին վերացնել 2011 թվականի հունիսի 22-ի վճիռը: Բողոքարկիչ դատարանը լրիվ բավարարել է դատախազության պահանջը և 2018 թվականի նոյեմբերի 22-ին Զուրաբ Քուրցիկիձեի, Գիորգի Աբդալաձեի, Իրակլի Գեդենիձեի և Նաթիա Գեդենիձեի հանդեպ կայացրել է արդարեցուցիչ որոշում: Սա իհարկ է արդարության վերականգնման մեկ և շատ կարևոր փուլ էր իմ պաշտպանի ներքո գտնվող անձանց համար: Հիշենք, թե ինչ վատ քարոզարշավ էր ընթանում նրանց նկատմամբ, որին ներգրավված էին այն ժամանակվա բարձրպաշտոնյա անձինք: Այս մարդկանց անվանում էին լրտեսներ, երկրի դավաճաններ, Ռուսաստանի օգտին լրտեսներ, իրականում նրանք պատժվել են միայն այն բանի համար, որ կատարել են մասնագիտական պարտավորությունները և տեղական թե միջազգային հասարակությանը ներկայացրել են մայիսի 26-ին տեղի ունեցած իրադարձությունների կադրերը»,-հայտարարել է Ամիրան Գիգուաշվիլին:
Փաստաբանի խոսքով, կարևոր է, որ պետությունը նախատեսի անօրեն պատիժ կրած մատդկանց պահանջները միջազգային չափանիշներով և չշրջափակվի միայն վճիռը չեզոքացնելով: Ամիրան Գիգուաշվիլիի խոսքով, սա կարևոր է իշխանությունների ժառանգահաջորդականության սկզբունքի նախատեսման համար:
Թբիլիսիի բողոքարկիչ դատարանը այսպես կոչված լրտեսների գործով վերացրել է քաղաքային դատարանի որոշումը և լուսանկարիչներին ճանաչել անմեղ: