Երուսաղեմում՝ Քրիստոսի Հարության տաճարում, հավատացյալները նշել են Սուրբ կրակի լուսահանությունը:
Ավանդույթի համաձայն՝ Երուսաղեմի պատրիարքը կրակը դուրս է հանել Փրկչի գերեզմանից։
Սուրբ կրակը կոչվում է ճշմարտության լույս, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը։
Փրկչի գերեզմանը գտնվում է Երուսաղեմի Սուրբ Հարություն եկեղեցում, որը կառուցվել է 4-րդ դարում Հելեն թագուհու հրամանով։