Լուիզա Վինտոն. Փողոցի բռնությունն ստացել է տհաճ բնույթ, հույս ենք հայտնում, որ իրավիճակը կկարգավորվի բանակցությունների ճանապարհով
Լուիզա Վինտոն. Փողոցի բռնությունն ստացել է տհաճ բնույթ, հույս ենք հայտնում, որ իրավիճակը կկարգավորվի բանակցությունների ճանապարհով

Փողոցի բռնությունն ստացել է տհաճ բնույթ, այս իրադարձություներին հետևում ենք անհանգստությամբ, հույս ենք հայտնում, որ իրավիճակը կկարգավորվի բանակցությունների ճանապարհով,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Լուիզա Վինտոնը՝ ընտրական մոդելի հետ կապված գործընթացները մեկնաբանելիս:

«Ես որևէ մոդելի մասին կոնկրետ մեկնաբանություն չեմ անի, սակայն ցանկանում եմ նշել, որ համամասնական ընտրական համակարգին անցնելը, որը բոլոր կուսակցություններին և քաղաքական սուբյեկտներին կտա Վրաստանի քաղաքականության մեջ սեփական հնարավորություններն արտահայտելու հնարավորություն, շատ դրական ուղղություն է: Շատ կարևոր է, որ խոստում էր տրվել այս առնչությամբ և մենք սպասում էինք, որ այն կկատարվեր: Փողոցի բռնությունն ստացել է տհաճ բնույթ, այս իրադարձություներին հետևում ենք անհանգստությամբ, հույս ենք հայտնում, որ իրավիճակը կկարգավորվի բանակցությունների ճանապարհով»,- հայտարարել է Լուիզա Վինտոնը: