Լուգարի լաբորատորիայի շուրջ Ռուսաստանի հայտարարություններն այնքան անհեթեթ են, որ ոչ արևմուտքը և ոչ էլ մեր երկրում չհավատացին. Զուրաբ Աբաշիձե
Ռուսաստանը Լուգարի լաբորատորիայի թեման ակնհայտորեն կիրառում է քաղաքական նպատակների համար,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերության հարցերում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Ինչպես նշել է Աբաշիձեն Առաջին ալիքի հետ զրույցում, արևմտյան երկրներից Ռուսաստանի ուղղությամբ կան շատ կտրուկ քննադատություն, ուստի նրանք ցանկանում են շեղել ուշադրությունը, այդ պատճառով օգտագործում են Լուգարի լաբորատորիայի թեման:
«Լուգարի լաբորատորիայի շուրջ Ռուսաստանի հայտարարություններն այնքան անհեթեթ են, որ ոչ արևմուտքը հավատաց դրան և ոչ էլ մեր երկրում հավատացին»,- հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն: