Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ ռուսական օկուպացիոն ուժերը մտել են Սևերոդոնեցկի կենտրոնական թաղամասեր

12:08, 01.06.2022

Ռուսական օկուպացիոն ուժերը մտել են Սևերոդոնեցկ քաղաքի կենտրոնական թաղամասեր։ Այս մասին հայտնել է Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

Գայդայը հայտարարում է, որ ռուս զինվորականները ռմբակոծել են «Ազոտի» տարածքը՝ արտանետելով թունավոր նյութեր։

«Մայիսի 31-ին օկուպանտները հարձակողական գործողություններ են իրականացրել Սևերոդոնեցկի հյուսիսային, հարավային եւ արեւելյան շրջաններ եւ մտել քաղաքի կենտրոն։ Բացի այդ, ռուսները փորձում են դուրս մղել մեր զորքերին Բելոգորովկա և Վրուբովկա շրջանների իրենց դիրքերից։ Կոմիշևախի և Նիրկովի շրջաններում նրանք օգտագործել են կործանիչներ և բանակային ինքնաթիռներ»,- ասել է Սերգեյ Գայդայը։

Նմանատիպ