Լրատվամիջոցների տվյալներով՝ Եվրամիությունը նախատեսում է սահմանափակումներ մտցնել Ուկրաինայից որոշակի ապրանքների ներկրման վրա և պատրաստում է 100 միլիոն եվրոյի փոխհատուցում հարևան եվրոպական երկրների ֆերմերներին օգնելու համար

Եվրամիությունը նախատեսում է սահմանափակումներ մտցնել Ուկրաինայից գյուղատնտեսական որոշ տեսակների ներկրման վրա, ինչպես նաև պատրաստում է 100 միլիոն եվրոյի փոխհատուցում հարևան եվրոպական երկրների ֆերմերներին օգնելու համար։

Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակը։

Եվրամիությունը սկսել է քննարկել այդ միջոցները այն բանից հետո, երբ Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան և Բուլղարիան արգելեցին հացահատիկի և պարենային ապրանքների ներմուծումն Ուկրաինայից։ Եվրահանձնաժողովը նախատեսում է «նախազգուշական միջոցներ» ձեռնարկել հացահատիկի և ձեթի սերմերի որոշ կատեգորիաների՝ ցորենի, եգիպտացորենի, արևածաղկի և ռափսի սերմերի ներմուծման հարցում:

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսն այսօր կքննարկի այս ծրագիրը տուժած երկրների՝ Բուլղարիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սլովակիայի նախարարների, ինչպես նաև իրենց ուկրաինացի գործընկերների հետ։