Լրատվամիջոցների տվյալներով՝ Իտալիայի Բարդոնեկիա քաղաքում տեղի ունեցած աղետի հետեւանքով վնասվել են կամուրջներ, շենքեր, ճանապարհներ, մեքենաները պատվել են ցեխով, մեկ մարդ վիրավորվել է
Լրատվամիջոցների տվյալներով՝ Իտալիայի Բարդոնեկիա քաղաքում տեղի ունեցած աղետի հետեւանքով վնասվել են կամուրջներ, շենքեր, ճանապարհներ, մեքենաները պատվել են ցեխով, մեկ մարդ վիրավորվել է

Իտալական Բարդոնեկիա քաղաքը, որը գտնվում է Ֆրանսիայի սահմանի մոտ, հանկարծակի պատվել է ցեխով։ Ինչպես հայտնում է իտալական «Անսա» գործակալությունը, միջադեպի պատճառը լեռնային գոտում սողանքն է եղել։

Միջադեպի հետեւանքով մեկ մարդ վիրավորվել է, հինգը համարվում են անհետ կորած, սակայն փրկարարներին հաջողվել է գտնել նրանց։ Իտալական լրատվամիջոցները գրում են, որ անսպասելի աղետի պատճառով շենքեր, ճանապարհներ, մեքենաներ պատվել են ցեխով, վնասվել են կամուրջներ։ 120 մարդ ստիպված է եղել գիշերել ժամանակավոր կացարաններում, քանի որ ցեխը մտել է նրանց տները։ Տուժածներից ոմանք գիշերել են սպորտդահլիճում Կարմիր Խաչի կողմից ստեղծված ապաստարանում։

Վնասված շենքերի թվում են ոստիկանական բաժանմունքն ու հյուրանոցներից մեկը։ Տեղում մոբիլիզացված են հրշեջներն ու փրկարարները։ Քաղաքում գործում է արտակարգ իրավիճակների շտաբ։