Լրատվամիջոցների տվյալներով՝ երեկ երեկոյան Օդեսայի վրա ռուսական օդուժի հարձակման հետեւանքով հինգ մարդ վիրավորվել է, վնասվել է արվեստի պատկերասրահներից մեկը
Անցած գիշեր ուկրաինական Օդեսա նավահանգստային քաղաքի վրա ռուսական ավիահարվածի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, վնասվել է արվեստի գլխավոր պատկերասրահներից մեկը։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցը գրում է, որ արվեստի պատկերասրահում տեղ են գտել Օդեսայի ազգային թանգարանից վերցված գործեր։
Այս պահին հայտնի չէ, թե արդյոք որևէ արվեստի գործ վնասվել է: